Անվճար խորհրդատվություն` «Շենգավիթ» ԲԿ-ում. բարեգործական այցով Երեւանում է ամերիակահայ պրոֆեսոր, մանկաբարձ- գինեկոլոգ Բեդրոս Քոջյանը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով` սեպտեմբերի 16-ից 20-ը  Հայաստանում կրկին բարեգործական խորհրդատվություն կիրականացնի  Կալիֆոռնիայի համալսարանի ամերիակահայ  պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ԱՄՆ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ, Կալիֆոռնիայի Օրինջ Քաունթիի բժշկական ասոցիացիայի անդամ, ԱՄՆ լապարասկոպիստ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ, Օրինջ Քաունթիի մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի անդամ  Բեդրոս Քոջյանը:

Սեռական օրգանների նորագոյացություն, ներքին և արտաքին սեռական օրգաների իջեցում կամ արտանկում, անպտղություն և մանկաբարձագինեկոլոգիական խնդիրներ ունեցոող կանայք կարող են նախապես հերթագրվել և  անվճար խորհրդատվություն ստանալ:

Վիրահատություններն ընդգրկելու են գինեկոլոգիական ամբողջ սպեկտրը:  Բնակչության որոշ հատվածի համար նախատեսված է վիրահատական զեղչ:

Պրոֆեսոր Քոջյանը Հայաստանում կլինի  սեպտեմբերի 16-ից  20-ը:

Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

 

Լրացուցիչ տեղեկությունների  և հերթագրման համար զանգահարել՝  +374  98 560 560 :